Հասարակություն

Ռազմական ոստիկանության ծառայողն ու սիրուհին փորձել են թունավորելու եղանակով սպանել վերջինիս ամուսնուն

Ռազմական ոստիկանության ծառայողն ու սիրուհին փորձել են թունավորելու եղանակով սպանել վերջինիս ամուսնուն

Փետրվարի 15-ին աղմկահարույց բացահայտում է կատարվել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։

Այսօր Իջևանի բաժին է բերման ենթարկվել Տավուշի մարզի 31-ամյա բնակիչ։ Նա նույն մարզի 36-ամյա բնակչուհու հետ նախապատրաստել և փորձել է այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նրանք չեն կարողացել իրենց «սև գործն» ավարտին հասցնել։

Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև այդ տղամարդու հանցակցին և նրան նույնպես բերման են ենթարկել։

«Սպանության նախապատրաստում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված անձինք ձերբակալվել են։ Նրանք ունեցել են սիրային կապ ու եկել են համաձայնության, որպեսզի այդ կնոջ ամուսնուն սպանեն՝ իրենց ինտիմ հարաբերություններն առանց խոչընդոտի շարունակելու համար։ Աղբյուրը հայտնում է, որ տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական