Հասարակություն

Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: ՀՀ նախագահի հրամանով ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Երոյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական