Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.33

RUB4.27

Երևան 3 ℃

Рус Eng

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Հասարակություն

13 Փետրվարի, 23:00

Փետրվարի 13-ին, ժամը 19։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ․ Փ․, ծնված 1996 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Փ․-ն (ծնված 1964 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում