Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործը։ Այն մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:
Այս գործով անցնում է նաև Սերգեյ Ասատուրովը, որին ևս նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել։ գործադրել նրանց նկատմամբ:
Դատաքննության օր առայժմ չի որոշված։