Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024

USD401.94

EUR431.39

RUB4.30

Рус Eng

«Որոշ շրջանակներ կարող են խաղալ մարդկանց զգացմունքների և հույզերի հետ»․ Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

13 Փետրվարի, 22:20

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Որերորդ անգամն է՝ համոզվում եմ, որ որոշ շրջանակներ միջոցների մեջ խտրություն չեն դնում և իրենց ցանկալի արձագանքն ստանալու համար կարող են խաղալ մարդկանց նվիրական զգացմունքների և հույզերի հետ։

Ու չնայած նախարարությունը պաշտոնապես հերքել է զոհված շրջանավարտների նկարներն ուսումնական հաստատությունների պատերից հանելու վերաբերյալ որևէ հրահանգ կամ շրջաբերական տալու մասին անհեթեթ լուրերը, շարունակում են սեփական անհեթեթ մեկնաբանություններով աշխատանքային թղթաբանության նմուշներ հրապարակել՝ իբրև թե մեծ գաղտնիք բացահայտած լինեն։

Իսկ հրապարակված գրությունն այն մասին է, որ նախարարությունը 300 դպրոցների ծրագրի շրջանակներում նորակառույց դպրոցների տնօրեններին, որտեղ նոր շենքում, դեռևս չձևավորված պատերի ներքո մեկնարկել է ուսումնական պրոցեսը, հրահանգել է դատարկ պատերը չձևավորել և սպասել մեթոդական ցուցումների՝ պատերի ձևավորման համար։

Որովհետև պատերի ձևավորումն էապես ազդում է երեխաների կրթական արդյունքի և առաջադիմության վրա, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որ օրինակ ցույց են տալիս, թե պատերի որ տոկոսն է պետք ձևավորել, որքան մասն ազատ թողնել, որ տարիքային խմբի համար ինչպիսի մոտեցում է պետք ունենալ։

Ինչպես սովորաբար, փաստորեն, ճշմարտությունն այլ տեղում էր։ Իրենց օրվա միավորը շահել ցանկացողների խղճին էլ կմնա կորուստ ունեցող ընտանիքներին պատճառված հերթական դառնությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում