Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 9 ℃

Рус Eng

Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորմամբ կլուծարվեն Երևանի և մարզային վարչությունները

Հասարակություն

13 Փետրվարի, 20:21

Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորմամբ կլուծարվեն Երևան քաղաքի և մարզային վարչությունները։

Քրեական ոստիկանությունը, մարզային ստորաբաժանումներից բացի, մայրաքաղաքում ունենալու է կենտրոնական ապարատ, ինչը թույլ կտա առավել օպերատիվ իրականացնել ոլորտային ուղղաձիգ կառավարում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար դիմել է 1118 անձ, որոնցից ընտրվելու է 700-ը։

Գործող ոստիկաններից բացի դիմելու հնարավորություն է ընձեռվել նաև քաղաքացիական անձանց: Ծառայությունում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով մրցույթային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին:

Ընդունելության մրցույթի ստուգումներն ու հարցազրույցները կանցկացվեն մարտի 11-ից ապրիլի 19-ը։ Պետության կողմից կերաշխավորվի Քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ որակյալ կրթությունը։

Ուսման ողջ ժամանակահատվածում քաղաքացիական անձինք ստանալու են նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողները՝ ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։ Կրթական այս ծրագիրն ավարտած անձինք կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում