Հասարակություն

ՀՀ ՊՆ–ն հերքել է սահմանի հյուսիսարևելյան հատվածում կրակոցների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը

ՀՀ ՊՆ–ից հայտնում են՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։