Հասարակություն

Երևանում՝ թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Փետրվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16։20-ի սահմաներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները ծառայություն կատարելիս Մյասնիկյան պողոտայում՝ 55/5 հասցեի դիմաց, նկատել են, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հավշառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսում ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավագ պարեկն ու կրտսեր պարեկը շտապ մոտեցել են ավտոբուսին, իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերել կրակմարիչը և կարողացել են արագ մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, նրանցից մեկը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: