Հասարակություն

Այսօր առանձնահատուկ համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է. ՆԳՆ

Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ այսօր հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է։ Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը:

Յուրաքանչյուր քվեարկությամբ յուրաքանչյուր գնային խմբից ընտրվելու է 4-ական համարանիշ։ Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար: