ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝
- խոհանոցի մի մասի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն կանխարգելել կեղտի կուտակումը,
- սննդի կառույցում տեղակայված լվացարաններն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։