Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 1 ℃

Рус Eng

Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը

Հասարակություն

12 Փետրվարի, 8:30

Փետրվարի 12-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն։

Հավատավոր մարդու համար պահոց շրջանը մարմնական զսպվածության, աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու և աղոթքի միջոցով Աստծուն մերձենալու, Նրա բարեհաճությանն արժանանալու և երբեմնի կորցրած Դրախտը վերագտնելու հնարավորություն է:  Մեծ պահքին հաջորդում է Սուրբ Հարության տոնը՝ հնչում է մեծագույն ավետիսը քրիստոնյաներիս կյանքում։

Սակայն շատ կարևոր է նաև իմանալ որոշ կանոններ՝ պահք պահելու վերաբերյալ, որոնք հնարավոր է՝ մեզ օգնեն պահքի այս շրջանում։

Ի՞նչ է խորհրդանշում պահքի 40 օրը

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Եկեղեցին Քրիստոսի   օրինակին   հետևելով`   հաստատեց   քառասնորդական պահքը, որը կոչվում է նաև Մեծ Պահք: 

Կանոններ, որոնց պետք է հետևենք պահքի շրջանում

Մեծ Պահքի ընթացքում կարևոր է հավատացյալի կանոնավոր մասնակցությունը Ս. Պատարագներին, առավոտյան և երեկոյան ժամերգություններին: Կարևոր է նաև մասնակցությունը Խոստովանության կարգին: Խորհուրդ ենք տալիս Մեծ Պահքի ընթացքում Ավետարան, եկեղեցու հայրերի ապաշխարության աղոթքներն ընթերցել: Զղջումը, աղոթքն ու ապաշխարությունը ուղեկից է մեզ ողջ պահքի շրջանում։

Ինչի՞ց ենք հրաժարվում պահքի շրջանում

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, ինչպես մեզ քաջ հայտնի է, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում»,- ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում