Հասարակություն

Բնակիչները բացել են Վարդենիսի ճանապարհը

Վարդենիսի և հարևան գյուղերի բնակիչներն այսօր առավոտյան ի նշան բողոքի, փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։ Նրանք չեն ցանկանում, որպեսզի փակվի Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը։

Այնտեղ է եղել նաև Վարդենիսի ոստիկանապետը, որը բանակցել է բնակիչների հետ։ 

Radar Armenia-ն ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացավ, որ  բանակցությունների արդյունքում բնակիչները բացել են ճանապարհը։

Հայկ Մագոյան