Հասարակություն

1 զոհ, 3 վիրավոր՝ Այգավան գյուղում վթարի հետևանքով

Փետրվարի 11-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի 50-ամյա ուղևոր Տիգրան Շիրինյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: «ԲՄՎ»-ի ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։