Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 12-ին և 13-ին, 14-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-ին և 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 12-ին և 13-ին, 14-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին և 16-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։