Կիևում կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում և Հայաստանում (նստավայրը՝ ք. Կիև) հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ և ռազմական կցորդներ, Ուկարինայի ԶՈւ պաշտոնյաներ, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով է հանդես եկել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, օրհնության խոսք է ասել ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայի հայերի միությունը շնորհակալագիր է հանձնել Հայաստանի ռազմական կցորդ Համիկ Սայադյանին՝ «Հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի համար»։