Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.44

RUB4.28

Երևան 7 ℃

Рус Eng

ՀՀ ամենատաք 5 տարիները 1935-2023թթ․ ժամանակահատվածում

Հասարակություն

11 Փետրվարի, 21:10

Վերջին տարիներին ՀՀ-ում դիտված տարեկան միջին ջերմաստիճանները հաստատում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին կլիմայական մոդելների կանխատեսումները։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ 

Սկսած 1994 թվականից՝ ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ՝ 2011 թվականի։

Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 աստիճանով, սակայն 2011թ. հուլիսի 31-ին Մեղրիում գրանցվել է 43․7°C, որը Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար. այն գերազանցել է նախկինում դիտված ցուցանիշը 0․7°C-ով:

1935-2023թթ․ ժամանակահատվածում ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել են վերջին 14 տարիների ընթացքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում