Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Բուն բարեկենդանի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշել է Բուն բարեկենդանի տոնը, հայտնում է Մայր Աթոռի լրատվության բաժինը։ 

«Բուն բարեկենդանի տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, պատարագ է մատուցվել։ Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվել են խորանների վարագույրները:

Սա խորհրդանշում է, որ մարդը դրախտից զրկվել է։ Բուն բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության շրջանը»,- ասվում է հաղորդագրությունում: