Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.44

RUB4.28

Երևան 7 ℃

Рус Eng

Բուսաբանական այգու մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը

Հասարակություն

11 Փետրվարի, 11:01

Փետրվարի 11-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս ավտոբուսի ուղևորներից մեկի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում