Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024

USD401.94

EUR431.39

RUB4.30

Երևան 4 ℃

Рус Eng

Հրդեհը մեկուսացվել է, տարածումը՝ կանխվել

Հասարակություն

10 Փետրվարի, 16:26

Փետրվարի 10-ին, ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ:  

Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:  

Ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6000 քմ պահեստային շինությունում. տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին։  

Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ԵՓՎ և մոտակա մարզային փրկարարական վարչություններից 16 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ 

Հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։  

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում