Հասարակություն

Պահեստային տարածքում բռնկված հրդեհը հաջողվել է մարել

Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը մարվել է 17։22-ին, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ: 

Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։