Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր

Փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։