Հասարակություն

ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու ներքնազգեստից փաթեթներ են հայտնաբերվել

Փետրվարի 9-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելուց առաջ անձնական զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության գնացած քաղաքացի Գ․ Ս․-ին։

Արդյունքում՝ Գ․ Ս․-ի ներքնազգեստի արտաքին հատվածից հայտնաբերվել է հինգ առանձնացված փաթեթ, որոնցից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 4․59 գրամ քաշով զանգվածներ, իսկ մյուս երկուսում՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1․33 գրամ քաշով զանգվածներ։

Քաղաքացի Գ․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։