Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.44

RUB4.28

Երևան 4 ℃

Рус Eng

Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից օկտան հեղուկի արտահոսք է տեղի ունեցել

Հասարակություն

9 Փետրվարի, 23:45

Փետրվարի 9-ին, ժամը 15։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից առկա է օկտան հեղուկի թույլ կաթիլային արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոցիստեռնի (մոտ 20 տոննա օկտան հեղուկ տեղափոխող) փականի հատվածից առկա է թույլ կաթիլային արտահոսք․ մոտակայքում կան կայանած բեռնատարներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ցիստեռնի մոտակայքում գտնվող բեռնատարները տեղափոխել անվտանգ տարածք և իրականացրել հեթապահություն. արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում