Հասարակություն

Աչաջուրում հայտնաբերվել են մեծ թվով հատված հացենի, 15 ածխահոր, 82 պարկ փայտածուխ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող  15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված  68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ:

Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր հիմնականում առկա չեն եղել:
Պետությանը պատճառված նախնական վնասի չափը հնարավոր կլինի ներկայացնել ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանգրության հիման վրա։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Տավուշի մարզում էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից ածխահորերի շահագործման և մեծ թվով հատված փայտանյութի հայտնաբերման արդեն երկրորդ դեպքն է։