Հասարակություն

«Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել «ՀայաՔվեի» շարժմանը միանալու հարցը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի որոշել՝ կմիանա «ՀայաՔվեի» սահմանադրական փոփոխությունների դեմ շարժմանը, թե ոչ. այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք կողմնակից ենք բոլոր այն ուժերին, ովքեր ազգային են, ովքեր համախմբելու են ընդդիմադիր դաշտը, կաջակցենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված կլինի մեր ազգային շահերի պահպանմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ դեռ չեն քննարկել կմիանա՞ն այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ։