Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
ՍԴ հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական այս կարևոր ինստիտուտի գործունեության նշանակությանն ու երկրում իրականացվող բարեփոխումներում Բարձր ատյանի դերակատարությանը: