Հասարակություն

Երևանում՝ քարի հանքում հայտնաբերվել է տղամարդու դի

Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարներն անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկ Ո.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: