Հասարակություն

Ուկրաինայի գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալին Է փոխանցվել 10 տոննա դեղորայք

Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել է ՀՀ կառավարությունը։ Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ, հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ու միության անդամները, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլոք: