Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 1 ℃

Рус Eng

«Տեսնելով այդ բալիկներին` հասկանում ենք, կյանքն ի վերջո հաղթելու է»․ Անահիտ Ավանեսյան

Հասարակություն

8 Փետրվարի, 22:58

Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում: Նոր մեթոդի կիրառման շնորհիվ` շատ կանայք մայրացան, ընտանիքներում լսվեց մանկան սպասված ճիչը: Հոբելյանական 20-ամյակի առթիվ նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Մոր և մանկան առողջության կենտրոն։

«Անպտղություն ունեցող ընտանիքների համար վերարտադրողական թանկարժեք տեխնոլոգիաների հասանելիությունը մեծացնելու համար պետությունն սկսել և տարեցտարի ընդլայնում է աջակցության ծրագրերը` ուշադրություն դարձնելով որակին և ժամանակի հետ առաջացող կարիքներին: Մեր հոգածության ներքո են զոհված զինծառայողների ընտանիքները, և ամեն երեխայի ծնունդ մխիթարանք է, ապրելու հույս է տալիս բոլորիս: Տեսնելով երկու-երեք տարեկան այդ բալիկներին` հասկանում ենք, որ կյանքն ի վերջո հաղթելու է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության համակարգում արտամարմնային բեղմնավորման ներդրման, բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար նախարարը պրոֆեսոր Գեորգի Օկոևին պարգևատրել է պատվոգրով և հուշամեդալով:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է Մոր և մանկան առողջության կենտրոնի դերը` որպես մանկաբարձության և գինեկոլոգիայի լավագույն ավանդույթներ փոխանցող դպրոցի, ինչպես նաև` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառող մյուս 5 բժշկական կենտրոնների գործունեությունը: Նախարար Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը կենտրոնների պատասխանատուների հետ անցկացրել են ոլորտի բարելավման թեմայով քննարկում:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում