Հասարակություն

ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրություն

2023թ. ՀՀ պաշտպանության նախարարությունն ստացել է տեղեկություն տրամադրելու 775 գրավոր հարցում։ Ստացված հարցումներից մերժվել են 33-ը՝ «Տեղեկատվության ազատության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներով: 

Հիշեցնենք, որ 2019 թվականին ստացվել է 233, 2020-ին՝ 328, 2021-ին՝ 769, 2022-ին՝ 682 գրավոր հարցում: