Հասարակություն

Լևոն Քոչարյանին կանչել են Քննչական կոմիտե

Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին կանչել են հարցաքննության։

Քոչարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է. «Որքան էլ տարօրինակ է, բայց ինձ նորից կանչեցին քննչական կոմիտե։

Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, գործը պիտի ուղարկվեր դատարան, բայց 24 ժամ չանցած՝ պարզվեց, որ գործը վերսկսում են»։