Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 2 ℃

Рус Eng

Գողթի ծաղիկների ջերմոցի տնօրինությունը խուսափել է հարկերից

Հասարակություն

8 Փետրվարի, 13:44

Ոտիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ Կոտայքի մարզի Գողթ բնակավայրում գործող փակ բաժնետիրական մի ընկերության ծաղիկների ջերմոցում որպես բանվոր և փաթեթավորող գրանցված 93 աշխատակիցներից յուրաքանչյուրը ստացել է ամսական 270 հազար դրամ աշխատավարձ, սակայն ընկերության տնօրենը կամ պատասխանատու այլ անձ օրենսդրությամբ նախատեսված հարկը, տուրքը և այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջացնող փաստաթղթի մեջ մտցրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ` նույն աշխատակիցների կողմից ամսական ընդամենը 180 հազար դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Այդ կերպ միայն 2022-23 թթ. ընթացքում պակաս է ներկայացվել ընդհանուր 200 միլիոն 880 հազար դրամ, և եկամտային հարկի ու սոցիալական վճարների գծով ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններից։

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հունվարի 31-ին, դատարանի որոշմամբ, ընկերության ջերմոցներում կատարվել է խուզարկություն: Առգրավվել են նշված հանցանքը մատնանշող և քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հաշվապահական փաստաթղթեր, նոթատետրեր և համակարգիչներ:

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձեռբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղեափոխվել ընկերության տնօրենն ու գլխավոր հաշվապահը: Նրանք ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ընկերության կողմից Քննչական կոմիտեի դեպոզիտար հաշվին փոխանցվել է 45 միլիոն դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ վճարել է չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում