Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.92

EUR431.19

RUB4.28

Երևան 7 ℃

Рус Eng

Արամուսում ռեստորան է հրդեհվել

Հասարակություն

8 Փետրվարի, 13:29

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին՝ ժամը 04։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորանային համալիրներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում այրվում են հացատուն և 2 երկհարկանի տաղավար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։53-ին, մարվել՝ 07։43-ին։ 250 քմ տարածքում այրվել են 7 ձմեռային տաղավար՝ ամբողջությամբ և 2 երկհարկանի (2-րդ հարկը բացօթյա) տաղավար՝ մասամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում