Հասարակություն

Սևանա լճի միջադեպով կալանավորված է 4 անձ. ՔԿ-ն հերքել է Իոաննիսյանին

Քննչական կոմիտեից հայտնում են, որ տարածվող տեղեկատվությունը, թե 2023թ․ դեկտեմբերի 19-ին Սևանա լճում մի խումբ անձանց կողմից «Սևան» ազգային պարկի աշխատակիցների ծառայողական գործունեությանը բռնության զուգորդմամբ խոչընդոտելու, խուլիգանության դեպքի վերաբերյալ վարույթով որպես մեղադրյալ անցնող անձանցից միայն մեկն է անազատության մեջ, չի համապատասխանում իրականությանը․

«Նշված վարույթով քրեական հետապնդում է հարուցված 5 անձի նկատմամբ, որոնցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանք կալանավորված են։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքի խափանման միջոցը»,- հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ ««Սևան» ազգային պարկի նավը գրոհած ու աշխատակիցներին ծեծած անձանցից միայն մեկն է այժմ անազատության մեջ»։