Հասարակություն

«Այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի մասին»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

«Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին»,- նկատել է դեսպան Քվինը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին և տնօրեն Դավիթ Պողոսյանին` Հայաստանի անցյալի մասին պատմող ուշագրավ հավաքածուն պահպանելու համար։