Հասարակություն

Գագիկ Գինոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում, ֆեյսբուքյան էջում գրել է նրա դուստրը՝ Ծովինար Գինոսյանը: 

Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին` ժամը 17:00-20:00-ն՝ Նոր-նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ Կամերային երաժշտության տանը` 11:00-13:00-ն: