Հասարակություն

«Ոսկու աշխարհ»-ը անորոշ ժամանակով փակվել է

Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում․

«Հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ»,- ասացին տեսչությունից։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը ևս փակվել էր ՔՏՀԱ տեսչական մարմնի արձանագրած խախտումների պատճառով։

Հայկ Մագոյան