Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 1 ℃

Рус Eng

Մեծ վթար Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհին․ կա զոհ

Հասարակություն

6 Փետրվարի, 18:12

Փետրվարի 6-ին, ժամը 11։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ալագյազ-Գեղարոտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1969 թ․), «Nissan» (վարորդ՝ Ա․ Խ․) և «Ford Transit» (վարորդ՝ Զ․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների և քաղաքացիների հետ համատեղ վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում