Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.33

RUB4.27

Երևան 4 ℃

Рус Eng

Իջևանում հայտնաբերվել են տասից ավելի ածխահորեր, հատված ծառեր, փայտածուխ

Հասարակություն

6 Փետրվարի, 15:11

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։

Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը  հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել:

Ըստ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանագրության՝ պետությանը պատճառված վնասի չափը նախնական տվյալներով կազմել է 3,287,990 դրամ: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում