Հասարակություն

Երևան-Սևան ավտոճանապարհին շշերի գործարանում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 6-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ շշերի ապակու ձուլման վառարանից տեղի է ունեցել հումքի արտահոսք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին։ Իրականացվում են հովացման աշխատանքներ։