Հասարակություն

Երևանյան հյուրանոցներից մեկում դիեր են հայտնաբերվել

Փետրվարի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի 17 հասցեում գործող հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել են դիեր:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Արագոծոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Հարություն Ի.-ի և Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Վարդուհի Ա.-ի դիերը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշամբ նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրը հայտնում է, որ դիերը հայտնաբերվել են «Արեշ» հյուրանոցային համալիրում: