Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 1 ℃

Рус Eng

Փախստականի կարգավիճակն ինչո՞վ է տարբերվում ՀՀ քաղաքացու իրավական կարգավիճակից

Հասարակություն

7 Փետրվարի, 8:15

Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

Այս առումով հարկ է նշել, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է իրավունքների և պարտականությունների առավել լայն ծավալ (օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու, հանրային ծառայության անցնելու իրավունքները, ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը)՝ փախստականները չեն օգտվում վերոնշյալ իրավունքներից և չեն կրում ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականություն:

Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձինք վերոնշյալ իրավունքներն ու պարտականությունները ձեռք են բերում քաղաքացիության ուժով: Մյուս իրավունքներն իրացնելիս փախստականների համար, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, սահմանված են նույն հնարավորությունները, եթե նրանք բավարարում են ՀՀ օրենսդրության պահանջները:

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում ԼՂ-ից տեղահանված անձինք օգտվում են ՀՀ քաղաքացիների համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում ՀՀ քաղաքացիների համար պարտականությունները՝ չդադարելով օգտվել նաև ԼՂ-ից տեղահանված անձանց համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում