Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024

USD401.94

EUR431.39

RUB4.30

Երևան 4 ℃

Рус Eng

Առողջապահության ոլորտի ծախսերն աճում են

Հասարակություն

6 Փետրվարի, 16:32

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին առողջապահության ոլորտին հատկացնել շուրջ 170 միլիարդ դրամ, ինչը մոտ 17%-ով ավել է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը և 15%-ով ավել է, քան 2020 թվականինը։

Առողջապահության ոլորտի ծախսերի աճը գլխավորապես պայմանավորված է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման գործընթացի ծախսերով (18 միլիարդ դրամ)։

2024 թվականին առողջապահության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի 5.3%-ը` 2020 թվականի 7.8%-ի փոխարեն։

Նկատենք, որ 2020 և 2021 թվականներին պետական բյուջեի ծախսերում առողջապահության ոլորտի ավելի բարձր տեսակարար կշիռը հիմնականում պայմանավորված էր COVID-19-ի կանխարգելմանն, վերահսկմանն և բուժմանն ուղղված ծախսերով

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում