Հասարակություն

Մի շարք ճանապարհների բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար, Սպիտակի ոլորանները, Ալագյազ-Ծիլքար (բուք է) ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

«Մեղրու սար», Շինուհայր-«Զանգեր», Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածներում և Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։

«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։