Հասարակություն

«Աբովյան» պուրակում բախվել են Lexus-ն ու թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը

Փետրվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում «Աբովյան» պուրակում բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է վարորդների ինքնությունը։

MAN մակնիշի ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 35 համարի երթուղին։