Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.11

RUB4.24

Երևան 3 ℃

Рус Eng

Ո՞ւմ է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով․ ՆԳՆ-ն իրազեկում է

Հասարակություն

5 Փետրվարի, 22:27

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար իրազեկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այսուհետ կլինեն նաև առանձին անդրադարձներ` թեմայի առնչությամբ հաճախ տրվող հարցերին։

Ու՞մ է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով:

2023 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1864-Ն որոշումը, որով ժամանակավոր պաշտպանության տակ է վերցրել՝

1. Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց։
2. ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում։
3. Այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից:

Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված որոշումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն այլ պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ նրանք, որպես տվյալ պետության քաղաքացիներ, արդեն իսկ օգտվում են իրենց քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում