Հասարակություն

Լևոն Քոչարյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին, այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք առաջադրվեց նաև Սերգեյ Ասատուրովին։ Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբանը։

Լևոն Քոչարյանն, իր հերթին, գրառում է արել՝ տեղեկացնելով, որ գտնվում են Քննչական կոմիտեում։ 

Սերգեյ Ասատուրովը «Դիմադրություն» շարժման մասնակից է։ Ավելի վաղ պահեստազորի սպա Սերգեյ Ասատուրովն արդարացվել էր։ Նախաքննական մարմինն արձանագրել էր, որ նրա գործողություններում բացակայում է զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը: 

Հիշեցնենք, որ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։