Փետրվարի 5-15-ը ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։ Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավարներ, որոնք սպասարկում են IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները:
Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ:
Փետրվարի 7-ից 9-ը Կամո Մահտեսյանի գլխավորությամբ ևս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները, որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: Այս Սեմինար-հավաքը ևս բաղկացած կլինի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներից: