Հասարակություն

Սպասվում են թույլ տեղումներ, ուժգին քամի, գետնաբուք

Հանրապետության տարածքում փետրվարի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Երևանում փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։