Հասարակություն

Նոր Արեշում պայթյունի հետևանքով տասնյակ հասցեների գազամատակարարումը դադարեցված է

Նոր Արեշում պայթյունի հետևանքով տասնյակ հասցեների գազամատակարարումը դադարեցված է, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։ 

«Ֆորսմաժորային իրավիճակի պատճառով գազատարի վթարի հետևանքով փետրվարի 5-ին ժամը 11:45-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 28-րդ, 30-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ փողոցների (մասնակի), 31-րդ, 25-րդ, 27-րդ, 29-րդ փողոցների առանձնատների, Էրեբունի փողոցի թիվ 26, 28, 30, 32, 34 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։